Հոգեբանի մոտ
Լինել գիտակցված, չափավոր. հոգեբան Հրաչյա Ամիրյանը՝ վիրտուալ կյանքի մասին
![Լինել գիտակցված, չափավոր. հոգեբան Հրաչյա Ամիրյանը՝ վիրտուալ կյանքի մասին Լինել գիտակցված, չափավոր. հոգեբան Հրաչյա Ամիրյանը՝ վիրտուալ կյանքի մասին](up/article/big/file_27697_3559728.jpg)
«Մեզ ամեն վայրկյան հազարավոր նոր հնարավորությունների կոչեր են արվում, սակայն հաջողության հասնելու երբևէ այսքան պարզ ճանապարհ չի եղել, որքան մեզ տալիս է համացանցի աշխարհը: Ո՛չ մի դեպքում բաց մի՛թողեք այդ հնարավորությունը», - հարցազրույցներից մեկում խորհուրդ է տվել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի հիմնադիրներից Մարկ Ցուկերբերգը:
Համացանցի՝ միանշանակորեն անսպառ հնարավորությունների մեծ աշխարհ լինելու տեսակետին համամիտ չեն նրանք, ովքեր հունվարի 26-ը նշում են որպես Առանց ինտերնետի միջազգային օր: Այս օրը նշվում է 2000-ական թվականներից և նպատակ ունի գոնե մի կարճ ժամանակով մարդկանց դուրս բերել վիտուալ աշխարհից, վերադարձնել առանց ինտերնետի կյանք՝ իր իրական գույներով:
Օրվա առիթով՝ համացանցին առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ զրուցեցինք հոգեբան Հրաչյա Ամիրյանի հետ:
– Ցանցամոլությունը (сетеголизм) արդեն բավական վաղուց ծանոթ հասկացություն է. հոգեբանության մեջ այն ինչպե՞ս է բնորոշվում, համարվո՞ւմ է հոգեբանական պաթոլոգիա:
– Առօրյա կյանքում տարաբնույթ կախվածությունները լայնորեն տարածված են: Համացանցից կախվածությունն իր բնույթով, ըստ էության, չի տարբերվում այլ կախվածություններից, թեև իր յուրահատկություններն ունի: Միևնույն ժամանակ, այդ կախվածությունները միշտ չէ, որ միանշանակ կերպով կարելի է բնութագրել որպես հիվանդագին, ախտաբանական վիճակ (պաթոլոգիա): Ամբողջ հարցն այդ կախվածությունների արտահայտվածության ուժգնության մեջ է (այս առումով կախվածությունների մի քանի փուլեր են առանձնացնում` սկզբնական, միջին և վերջին): Մի բան է սկզբնական փուլի սովորական կախվածության ձևավորումը, որից կարելի է հեշտությամբ ազատվել, մեկ այլ բան է վերջնական փուլի գործնականում անկառավարելի մղումը: Որպեսզի կախվածությունը հիվանդագին բնույթ կրի, մարդու գիտակցության ու վարքի մեջ շատ էական փոփոխություններ պետք է կատարվեն: Մասնավորապես, կախվածության առարկան պետք է դառնա գերարժեք և դուրս մղի մարդու մնացած բոլոր արժեքները, նրա բոլոր կարևոր պահանջմունքները պետք է ենթարկվեն կախվածության գլխավոր պահանջմունքին: Դա մի վիճակ է, երբ մարդը շատ ուժգին պահանջ է զգում, մշատպես մտածում է իր հակվածության առարկայի մասին, և իրեն հարմարավետ է զգում միայն այդ առարկայի միջոցով իր պահանջմունքը բավարարելու դեպքում: Համաձայնվեք, որ այդպիսի երևույթի մենք ամեն քայլափոխին չէ, որ հանդիպում ենք, մանավանդ` համացանցից կախվածության դեպքում: Ավելի հաճախ մենք գործ ունենք պարզապես վնասակար սովորության հետ, եթե խոսքը կախվածության մասին է:
– Ո՞րն է համացանցում ակտիվության և կախվածություն ունենալու սահմանը:
– Հստակ սահման գոյություն չունի: Սահման գծելու համար յուրաքանչյուր կոնկրետ դեպքում բովանդակային հստակ վերլուծություն պետք է կատարել: Նույնիսկ համացանցում գտնվելու տևական ժամանակահատվածը չի կարող որպես չափանիշ ծառայել: Ինչ-որ մեկը կարող է ընդամենը իրեն թույլատրված կես ժամն անցկացնել համակարգչի առջև (օրինակ` կլանված կերպով իր սիրելի խաղը խաղալով), բայց դա արդեն իսկ կախվածության բնույթ ունենա: Իսկ մեկ ուրիշը կարող է 3-4 ժամ շարունակ լինել համացանցում, բայց այդ ընթացքում էլեկտրոնային գրքեր, հոդվածներ կամ զարգացնող այլ նյութեր կարդա, գործարար նամակագրություն վարի, շփվի ընկերների հետ, ստեղծագործական աշխատանք կատարի և այլ օգտակար գործունեությամբ զբաղվի: Այսինքն՝ պետք է պարզել, թե մարդը համացանցում լինելիս կոնկրետ ինչով է զբաղված, իր որ պահանջմունքներն է բավարարում, ինչ է ստանում համացանցից այդ ընթացքում, և դա ինչ ազդեցություն է գործում նրա հոգեկան և ֆիզիկական վիճակի վրա: Նույնիսկ խաղերը շատ տարբեր են լինում: Մի բան է ստրատեգիական մտածելակերպ զարգացնող ինտելեկտուալ խաղ խաղալը, մեկ այլ բան է երկար ժամանակով պարզունակ ու բթացնող խաղեր խաղալը:
– Facebook-ից կախվածությունն այսօր արդեն համեմատում են, օրինակ, ծխախոտից կախվածության հետ: Դուք համամի՞տ եք:
– Եթե խոսքը հենց Facebook-ի մասին է, ապա ամեն ինչ կախված է կոնկրետ մարդուց, նրա հասունության ու գիտակցվածության աստիճանից, ինքնահսկման ունակությունների զարգացման աստիճանից: Երբեմն նման համեմատությունն արդարացված է, երբեմն` ոչ: Ես ճանաչում եմ շատ մեծ թվով մարդկանց, ովքեր լիովին վերահսկում են համացանցում իրենց գտնվելու ժամանակամիջոցը, իրենց գործողությունները և ցանկացած վայրկյանի կարող են հեշտությամբ պոկվել համակարգչից: Համացանցը, մասնավորապես Facebook-ը, շատ մեծ հնարավորություններ է տալիս մարդկանց ամենատարբեր պահանջմունքները բավարարելու համար (ընդսմին` անվճար), սկսած բարձրագույն հոգևոր, ինտելեկտուալ, գեղագիտական, ինֆորմացիոն պահանջմունքներից, շփման պահանջմունքից, և վերջացրած հանգստով ու ամենատարբեր կարգի զվարճություններով: Էլ չեմ ասում գործարար ու գործնական կապերի ու շփումների հնարավորության մասին, ինքնադրսևորվելու հնարավորությունների մասին և այլն: Այդ պատճառով են այդքան մեծ թվով մարդիկ գամվում համակարգիչներին:
– Շատ կազմակերպություններ փակում են իրենց աշխատակիցների մուտքը սոցցանցեր աշխատանքային ժամերի ընթացքում: Հոգեբանների կարծիքներն այս հարցում իրարամերժ են: Ցանցում անցկացրած ժամանակը միանշանակ նշանակում է ժամանակի կորո՞ւստ:
– Կորուստ է դա, թե` ոչ, կախված է նրանից, թե ով է համացանցում և ինչով է զբաղվում այդ ժամանակ: Շատ դեպքերում ես կողմ եմ արգելելուն, որովհետև ամենևին էլ միշտ չէ և ամենևին էլ բոլոր աշխատակիցները չէ, որ հասուն են, պատասխանատվության զարգացած զգացում ունեն և չեն չարաշահի համացանցում իրենց գտնվելու ժամանակը: Շատերն աշխատանքային ժամերին համացանցում ոչ թե օգտակար գործերով են զբաղվում, այլ պարզապես զվարճանում են, զբաղվում են ժամավաճառությամբ, ժամանակ են սպանում անիմաստ խաղեր խաղալով կամ անձնական զրույցներ վարելով: Այսպիսի դեպքերում ես միանշանակ կողմ եմ արգելելուն: Մյուս կողմից, եթե աշխատակիցները հասուն են և պատասխանատու, ապա արգելելու մեջ իմաստ չեմ տեսնում: Ավելին, աշխարհի զարգացած և հանրահայտ ընկերություններում առաջնորդվում են այն մոտեցմամբ, որ աշխատակցի աշխատանքային ժամանակի տասը տոկոսը նա կարող է տնօրինել իր անձնական նպատակների համար: Կարևորն այն է, որ նա ժամանակին և պատշաճ կերպով կատարում է իր պարտականությունները, իրեն հանձնարարված գործը:
– Դուք Facebook-ում ամենաակտիվ և ամենամեծ պահանջարկ ունեցող հայ հոգեբաններից եք: Սոցցանցերի ի՞նչ ազդեցություն եք զգում Ձեր օրինակով:
– Կարող եմ խոսել առավելապես Facebook-ի մասին, որովհետև այլ սոցցանցերում չեմ լինում և որևէ ակտիվություն չունեմ դրանցում: Ընդհանուր առմամբ ազդեցությունը շատ բացասական եմ գնահատում: Հարցը միայն այն չէ, որ սոցցանցերում արտացոլվում են մեր իրականության բոլոր բացասական ու տհաճ կողմերն ու երևույթները, ինչը բնական է: Հարցն այն է, որ արտացոլվում են առավելապես միայն բացասականն ու տհաճը, միայն սևն ու մերժելին, ընդ որում՝ չափազանց ուժգին ու խտացված կերպով: Բացասական մտածողությունը, որն առօրյա կյանքում էլ շատ մեծ տարածում ունի, Facebook-ում դրսևորվում է առավել ընդգծված ու առավել խտացված կերպով: Լրահոսում տեղ գտնող նյութերը հաճախ ոչ թե պարզապես աղբ են, ոչ միայն անհեթեթ են, այլ ուղղակի սահմռկեցուցիչ են: Ամեն կարգի անհեթեթություններ, բամբասանքներ, ապատեղեկատվություններ, հուսահատություն ու խուճապ սերմանող նյութեր են տարածվում, ընդսմին` շատ մեծ քանակությամբ: Եվ դրանում առավելապես մեղավոր են ռեյտինգացավով տառապող, իրենց լրատվամիջոց համարող մեծաքանակ լրատվական կայքերը: Նրանք ոչնչից չեն խորշում, ոչնչի առջև կանգ չեն առնում: Բանը հասնում է այնտեղ, որ իրենց լրագրող համարող սուբյեկտները տարածում են թշնամու պատրաստած քարոզչանյութերը (շատերը կհիշեն մեր գերի ընկած զինվորի մասնակցությամբ ադրբեջանցիների պատրաստած քարոզչանյութը, որը հաճույքով տարածում էին այդ լրագրող կոչվածները և բազմաթիվ հորդորներից, բացատրություններից ու ճնշումներից հետո անգամ շարունակում էին իրենց դավաճանական սև գործն անել): Տեղեկատվական դաշտում լիակատար թողտվության ու բացարձակ անպատասխանատվության արդյունքում այդ դաշտի դաստիարակչական կամ զարգացնող նշանակության մասին խոսելն ուղղակի անհեթեթ է: Պարբերաբար այդպիսի թունավոր ինֆորմացիոն դաշտում գտնվելը և դրա բացասական ազդեցության տակ չընկնելը գործնականում անհնար է: Դա շատ վտանգավոր է, դա հուսահատվելու, ընկճախտի և ճգնաժամի մեջ ընկնելու ամենակարճ ուղին է: Բոլոր ողջամիտ մարդիկ փորձում են պայքարել դրա դեմ, բայց արդյունքը գործնականում զրոյական է, որովհետև գործ ունենք տարրական պատասխանատվության, տարրական կոմպետենտության ու տարրական էթիկայի լիակատար բացակայության հետ: Սա շատ լուրջ խնդիր է և առիթից օգտվելով կոչ եմ անում շատ զգույշ և շատ ընտրողաբար վերաբերվել լրահոսում զետեղվող նյութերին: Երբեմն ավելի լավ է ընդհանրապես չկարդալ դրանք:
– Սոցցանցերը կարո՞ղ են ծառայել ինքնագնահատականը բարձրացնելուն:
– Սոցցանցերը, վիրտուալ միջավայրերը մարդուն ներկայանալու, ինքնարտահայտվելու, տարբեր կողմերով իրեն դրսևորելու հնարավորություն են տալիս: Բնականաբար, ինչպես ցանկացած այլ գործունեություն, դա կարող է ինքնագնահատականի բարձրացման միջոց ծառայել: Ամեն ինչ կախված է նրանից, թե մարդն ինչպես կդրսևորի իրեն:
– Առանց ինտերնետի միջազգային օրվա կապակցությամբ՝ սոցցանցերից օգտվել-չօգտվելու ինչպիսի՞ համամասնություն խորհուրդ կտաք:
– Երկու խորհուրդ կա: Լինել գիտակցված: Հասկանալ, որ համացանցն ահռելի գործիք է և շատ մեծ հնարավորություններ է առաջարկում: Համացանցը լի է ինչպես օգտակար, այնպես էլ անօգուտ ու վնասակար նյութերով ու տեղեկություններով: Հարկավոր է ընտրողաբար վերաբերվել այդ ամենին: Երկրորդ խորհուրդը չափավորությունն է: Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, չափի մեջ է առողջ և չափի մեջ է օգտակար:
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![«Նրա գուշակությունները նույնությամբ կատարվեցին». Վանգային այցելած հայ հոգեբանի հուշերը «Նրա գուշակությունները նույնությամբ կատարվեցին». Վանգային այցելած հայ հոգեբանի հուշերը](up/article/small/file_27763_714799.jpg)
Բուլղարացի աշխարհահռչակ պայծառատես Վանգայի մասին նորանոր լեգենդներ են ի հայտ գալիս անգամ նրա մահվանից 18 տարի անց: Կանխագուշակ Վանգային գործունեության շուրջ 55 տարիների ընթացքում այցելել է ավելի քան...
![](images/calendar.png)
![«Մեզ չեն սովորեցնում շնորհակալության խորքային իմաստը». հոգեբան Իզաբելլա Ղազարյան «Մեզ չեն սովորեցնում շնորհակալության խորքային իմաստը». հոգեբան Իզաբելլա Ղազարյան](up/article/small/file_27612_5739984.jpg)
Հունվարի 11-ին նշվում է «ամենաքաղաքավարի» տոներից մեկը՝ Շնորհակալության միջազգային օրը: Տոնի առթիվ՝ շնորհակալ լինելու մասին զրուցեցինք հոգեբան Իզաբելլա Ղազարյանի հետ...
![](images/calendar.png)
![Կակազող մարդկանց նկատմամբ հոկտեմբերի 22-ին աշխարհն ավելի զգայուն է դառնում. Արմենուհի Ավագյան Կակազող մարդկանց նկատմամբ հոկտեմբերի 22-ին աշխարհն ավելի զգայուն է դառնում. Արմենուհի Ավագյան](up/article/small/file_27286_9159638.jpg)
Հոկտեմբերի 22-ին նշվում է կակազող մարդկանց խնդիրներին ուղղված միջազգային օրը: Կակազող մարդկանց միջազգային ասոցիացիան, որը գործում է 1995 թվականից, տարվա մեջ հենց այս օրն է նախաձեռնում մի շարք միջոցառումներ...
![](images/calendar.png)
![«Դա այն ուղտն է, որը կարող է չոքել ամեն մեկի դռանը». մեր հյուրն է ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը «Դա այն ուղտն է, որը կարող է չոքել ամեն մեկի դռանը». մեր հյուրն է ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը](up/article/small/file_27244_7957304.jpg)
Հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության համաշխարհային օրն է: Օրվա խորհրդի, Հայաստանում և աշխարհում ոլորտի խնդիրների մասին զրուցեցինք ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր հոգեբույժ...
![](images/calendar.png)
![ՀՈԳԵԲԱՆ ԱՐՇԱԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ. Հանցագործ-տուժած. հոգեբանական ուղիները ՀՈԳԵԲԱՆ ԱՐՇԱԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ. Հանցագործ-տուժած. հոգեբանական ուղիները](up/article/small/file_23833_372653.jpg)
Փետրվարի 22-ին բազմաթիվ երկրներում նշվում է որպես հանցագործությունից տուժածների պաշտպանության միջազգային օր: Պարզվում է` հանցագործության զոհ դարձած անձանց միշտ չէ, որ բավարարում է վնաս հասցրած մարդուն պատժելն ու սոցիալական արդարության...
![](images/calendar.png)
![ՀՈԳԵԲԱՆ ՀՐԱՉՅԱ ԱՄԻՐՅԱՆ. Հիվանդի հանդեպ սրտացավությունն ու հոգատարությունը կձևավորի հիվանդ-բժիշկ լավագույն փոխհարաբերություններ ՀՈԳԵԲԱՆ ՀՐԱՉՅԱ ԱՄԻՐՅԱՆ. Հիվանդի հանդեպ սրտացավությունն ու հոգատարությունը կձևավորի հիվանդ-բժիշկ լավագույն փոխհարաբերություններ](up/article/small/file_23618_9945189.jpg)
– Պարոն Ամիրյան, որպես հոգեբան, ի՞նչ եք կարծում` ի՞նչ հոգեվիճակով ու ակնկալիքով է հիվանդը մտնում բժշկի սենյակ:
– Հիվանդի ակնկալիքը ստանդարտ է. բժիշկը լինի իրավասու, փորձառու մասնագետ, զգայուն, հոգատար և ուշադիր` իր անձի...
![](images/calendar.png)
![ԷԼԵՈՆՈՐԱ ՄԱՆԱՆԴՅԱՆ, ՎՐԵԺ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ. մի′ վախեցեք անկեղծ զգացմունքներից. մասնագետները՝ գրկախառնության մասին ԷԼԵՈՆՈՐԱ ՄԱՆԱՆԴՅԱՆ, ՎՐԵԺ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ. մի′ վախեցեք անկեղծ զգացմունքներից. մասնագետները՝ գրկախառնության մասին](up/article/small/file_23110_937064.jpg)
Հունարի 21-ը Գրկախառնության միջազգային օրն է: Տոնը սկիզբ է առել ԱՄՆ-ում` 1986թ., հետո տարածում գտել ամբողջ աշխարհում: Այդ օրը կարելի է գրկել ցանկացած մարդու` նույնիսկ անծանոթի, նպատակ ունենալով փոխանցել դիմացինին դրական հույզեր ու ջերմություն...
![](images/calendar.png)
![ՄԻՀՐԴԱՏ ՄԱԴԱԹՅԱՆ. «Շնորհակալություն»-ն ու «ներողություն»-ը պետք է լինեն մեր բառապաշարում յուրաքանչյուր երկրորդ բառը ՄԻՀՐԴԱՏ ՄԱԴԱԹՅԱՆ. «Շնորհակալություն»-ն ու «ներողություն»-ը պետք է լինեն մեր բառապաշարում յուրաքանչյուր երկրորդ բառը](up/article/small/file_23055_2293400.jpg)
Ժպտացե´ք, եղե´ք շնորհակալ, հանդուրժող, հաճախ համբուրվեք ու գրկախառնվեք. նման կոչերը վաղուց արդեն դարձել են նաև տոնելու առիթներ: Ողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, տարածում գտած տարատեսակ «պոզիտիվ» նեոտոների ու դրանց հոգեբանական...
![](images/calendar.png)
![Հարցազրույց՝ նվիրված Բռնությունից և դաժանությունից սեքս-աշխատակիցների պաշտպանության միջազգային օրվան (17-ը դեկտեմբերի) Հարցազրույց՝ նվիրված Բռնությունից և դաժանությունից սեքս-աշխատակիցների պաշտպանության միջազգային օրվան (17-ը դեկտեմբերի)](up/article/small/file_22270_1792274.jpg)
Բռնությունից և դաժանությունից սեքս-աշխատակիցների պաշտպանության միջազգային օրը (International Day to End Violence Against Sex Workers) ավանդույթ է ձևավորվել 7 ստացել «Կարմիր անձրևանոցների քայլերթ» (March of the Red Umbrellas)...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն